Միջազգային

Բրիտանացիների ավելի քան 70 տոկոսը պաշտպանում է ՌԴ-ի օդուժի հարվածները Սիրիայում

1 րոպեի ընթերցում

Բրիտանացիների ավելի քան 70 տոկոսը պաշտպանում է ՌԴ-ի օդուժի հարվածները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության բնակիչների ավելի քան երկու երրորդը պաշտպանում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Daily Express բրիտանական թերթի անցկացրած հարցման արդյունքները:

Հրատարակությունը նշում է, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման մասնակիցների 71 տոկոսը դրական պատասխան է տվել «Պաշտպանո՞ւմ եք արդյոք ռուսական ռմբակոծումները Սիրիայում» հարցին: Իսկ ընդամենը հարցմանը մասնակցել են երկրի 27 հազարից ավելի բնակիչներ:

«Բրիտանական բնակչության կողմից համոզիչ աջակցություն է դրսեւորվել, նույնիսկ չնայած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոաիցիայի միջեւ աճող լարվածությանը, որի մեջ մտնում է նաեւ Միացյալ Թագավորությունը»,- գրում է Daily Express-ը: Հրատարակությունը նաեւ նշում է, որ ՌԴ-ի օդուժի ավիահարվածները արդեն կարողացել են ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորմանը պատկանող «մեծ թվով» շենքեր ու փոխադրամիջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում