Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դերԼինդենին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից քննարկվել են եվրոպական կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին: Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության քաղաքականության համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում