Պուտինն անբավարար Է համարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը Սիրիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անբավարար Է համարում «Իսլամական պետության» դեմ պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը միայն ռազմատեխնիկական մակարդակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Ցավոք, ռուս եւ ամերիկացի փորձագետների աշխատանքն ընթանում Է միայն ռազմական գերատեսչությունների մակարդակով եւ այն Էլ՝ ռազմատեխնիկական բնույթի հարցերում, ինչն ինքնին վստահության նշան Է: Կան նաեւ այլ ռազմատեխնիկական պարամետրեր, որոնց շուրջ զինվորականները համաձայնության են եկել»,-ասել Է Պուտինը՝ հարցերին պատասխանելով «ՎՏԲ Կապիտալի» «Ռուսաստանն Է կանչում» համաժողովում:

«Բայց, կարծում եմ, դա բավարար չԷ»,-ընդգծել Է նախագահը:

Պուտինի նաեւ հայտնել Է, որ Մոսկվան առաջարկել Է Վաշինգտոն պատվիրակություն ուղարկել Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ՝ քննարկելու Սիրիայի իրադրության կարգավորումը:

«Մենք ռազմաքաղաքական բարձր մակարդակով Մոսկվայում հանդիպում անցկացնելու առաջարկ ենք արել: Ես ասել եմ, որ մենք կարող ենք մեծ պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն՝ քննարկելու նախեւառաջ սիրիական կարգավորման հարցերը, բայց առայժմ պատասխան չկա: Կարծում ենք, որ կարող Էր լուրջ ներկայացուցչական պատվիրակություն լինել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ»,-ասել Է Վլադիմիր Պուտինը:

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսներ - 23/09/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 23/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 23/09/26

Նավթի գներն աճել են - 23/09/26

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Միցոտակիսը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք