Միջազգային

Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է զինված ուժերի հաջողությունների մասին

2 րոպեի ընթերցում

Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է զինված ուժերի հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ սիրիական ուժերը ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Հալեպի Հուրրա շրջանի, ինչպես նաև Լաթաքիայի և Համայի վարչական շրջաններում 13 գյուղի, գյուղաքաղաքի և ևս մեկ շրջանի վրա:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպում Հուրրա շրջանի ազատագրման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը խոշոր վնասներ է կրել: Սիրիական ուժերի թիրախում հայտնվել են նաև ահաբեկիչների հավաքատեղիները Քուիրս օդանավակայանի մերձակայքում, որտեղ ահաբեկիչների ղեկավարների նստավայրեր, զինապահեստներ են ոչնչացվել:

Գլխավոր հրամանատարությունը հաստատել է, որ ռազմական գործողությունների արդյունքում Համայի և Իդլիբի նահանգներում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զրահամեքենաները, զինապահեստները:

Բացի դրանից, ահաբեկիչների ղեկավարների նստավայրեր են ոչնչացվել Մաարաթ ան Նուման, Սարակեբ, Հեյշ և այլ բնակավայրերում:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում