Միջազգային

Ռուսաստանը 24 ժամվա ընթացքում 64 օդային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչներին դիրքերին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը 24 ժամվա ընթացքում 64 օդային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչներին դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում 64 օդային հարվածներ է հասցրել Համայի, Լաթաքիայի, Իդլիբի, Ռակկայի նահանգներում ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռմբակոծությունների արդյունքում 53 դիրքեր և ղեկավարման կենտրոններ, ինչպես նաև 4 մարզական ճամբարներ, 7 զինապահեստներ են ոչնչացվել:

Նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ Սարաքեբի մերձակայքում ռազմական օդանավերը ահաբեկիչներին պատկանող դիրքեր են ոչնչացրել: Գեներալի խոսքով, ռմբակոծությունից Համայի նահանգի Ատշան գյուղի մերձակայքում զինապահեստ է ոչնչացվել, իսկ Իդլիբում` ուսումնամարզական ճամբար:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում