Միջազգային

Սիրիական բանակը Համայում գյուղաքաղաք է ազատագրել

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Համայում գյուղաքաղաք է ազատագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Համայի հյուսիսում գտնվող Սաքիք գյուղաքաղաքի վրա և ոչնչացրել է ահաբեկիչների 20 փոխադրամիջոց:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակի ստորաբաժանումներն օդային ուժերի աջակցությամբ «Իսլամական պետություն» և «Ջաբհա ան-Նուսրա» խմբավորումների թաքստոցներ ու հավաքատեղիներ են ոչնչացրել Հոմսի արևելքում ու հյուսիսում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, հետախուզական օդանավերը ճշգրիտ տեղեկություններ են հայտնել ԻՊ-ի ահաբեկիչների` Կարյաթան քաղաքում գտնվելու վայրի մասին, և նրանց դեմ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում փոխադրամիջոցներ են ոչնչացվել, որտեղ զենք ու զինամթերք է եղել:

ԻՊ-ի թաքստոցներին ու հավաքատեղիներին մեծ վնաս է հասցվել նաև Ջաբաբ գյուղում:

Լաթաքիայի վարչական շրջանում սիրիական բանակն ու օդուժն, ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ, հարձակումներ են իրականացրել «Ջաբհա ան-Նուսրա» խմբավորման թաքստոցների վրա` մեծ վնասներ հասցնելով նրանց: Ռազմական գործողությունները մասնավորապես իրականացվել են Սալմա, Ջաբ Ահմար, Աբու Ռիշա, Ռուիսա, Տանբուր բնակավայրերում, որոնք գտնվում են Լաթաքիա քաղաքից 50 կմ հեռավորության վրա:

Հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև Հալեպում: Ահաբեկիչների որջեր են ոչնչացվել Ռաշիդին, Բանի Զեյդ, ալ Լիրմուն թաղամասերում:

Սիրիականբանակնավելիքանչորստարիանընդմեջպայքարէմղումտասնյակզինված խմբավորումներիդեմ՝փորձելովերկրումվերականգնելկայունություննուանվտանգությունը: ՄԱԿ-իտվյալներով,սիրիականհակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 220 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում