Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցելքաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանն առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախարարը ներկայացրել է 2006թ. սկսված եւ այս տարվա հունիսին ավարտված ծրագրերի արդյունքները, ըստ որոնց` բնակարանով ապահովվել է փախստական եւ աղետի գոտու 502 ընտանիք: Նա տեղեկացրել է, որ մեծ մասամբ ավարտված են նաեւ դպրոցաշինության եւ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, իսկ դեռեւս ընթացքի մեջ գտնվողները կավարտվեն նախատեսված ժամկետներում: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է շինարարական աշխատանքների որակի բարձրացումը եւ հանձնարարել է նախարարին հետեւողական լինել այդ գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում