Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային եւ նրա արժեքներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային եւ նրա արժեքներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը, արտահայտվում է իր խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային եւ այն արժեքներին, որոնք տարածում է կազմակերպությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, երկրի կոչումն ու առաքելությունը հանդուրժողականության տարածումն է, խաղաղության քարոզումն ու խանդավառությունը մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսության առնչությամբ:

«Վերահաստստում եմ Հայաստանի հանձնառությունը` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի, նրա արժեքներին եւ առաքելությանը: Ֆրանկոֆոնիայի եւ ՀՀ խորհրդարանի միջեւ կապերն ամրապնդվել են խորհրդարանական ձեւաչափով, ամրապնդել ենք մեր հարաբերությունները ֆրանկոֆոն պետությունների հետ: Այս համաժողովի կազմակերպումը կարեւոր փուլ կդառնա, որ ամրապնդվի համագործակցությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում