Մշակույթ

«Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը համացանցում է

1 րոպեի ընթերցում

«Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը համացանցում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական նոր` «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը համացանցում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել դերասան Հայկ Մարությանը:

«Մեկ տարվա բարդ, մանրակրկիտ և միևնույն ժամանակ շատ հաճելի աշխատանքներից հետո մեր նոր ֆիլմը պատրաստ է:«Սիրո գործակից»ռոմանտիկ կինոկատակերգություն` կինոթատրոն այցելելու հրաշալի պատճառ: Այ սա լուրջ կատակերգություն է»,- նշել է դերասանը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորներ են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը,

բեմադրող օպերատորը` Մկրտիչ Բարոյանը (Արգո): Գլխավոր պրոդյուսերն է Հայկ Մարությանը: Կինոնկարում խաղում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լևոնյանը և այլք: Ֆիլմը Երևանի կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերի 22-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում