Միջազգային

Սիրիական ուժերն ահաբեկիչներին պատկանող օդանավ են խոցել

1 րոպեի ընթերցում

Սիրիական ուժերն ահաբեկիչներին պատկանող օդանավ են խոցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ուժերը հոկտեմբերի 9-ին Լաթաքիայի հյուսիսում ահաբեկիչներին պատկանող օդանավ են խոցել:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Բեյթ Հալիբիա շրջանում: Ռազմական աղբուրների տեղեկացմամբ, սիրիական օդուժը մեծ թվով ահաբեկիչների է ոչնչացրել Լաթաքիայի հյուսիսում նրանց թաքստոցներն ու հավաքատեղիները ռմբակոծելու արդյունքում:

Մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել նաև Դեր Զորի ալ Ջաֆրա, ալ Մայադին և ալ Մարիյա բնակավայրերում:

Տեղեկություններ են ստացվել նաև, որ սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը ահաբեկիչների 5 փոխադրամիջոց են ոչնչացրել Քաֆր Զիաթա շրջանում, սպանվել են 5 ահաբեկիչ, վիրավորվել են ևս 12-ը: Եվս 50 ահաբեկիչ սպանվել են Հալեպի ասլ Բարիջ շրջանում:

Դարաայի Հիտ գյուղաքաղաքում ականապատ մեքենայի պայթյունից 3 ահաբեկիչ են սպանվել:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում