Մշակույթ

«Փեն. ուղևորություն դեպի Նետլանդիա» ընտանեկան ֆիլմը հայկական կինովարձույթում է

1 րոպեի ընթերցում

«Փեն. ուղևորություն դեպի Նետլանդիա» ընտանեկան ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր լեգենդ իր սկիզբն ունի. հենց այս կարգախոսն է կրում ռեժիսոր Ջո Ռայթի «Փեն. ուղևորություն դեպի Նետլանդիա» նոր ֆիլմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, ընտանեկան կինոնկարը հոկտեմբերի 8-ից հայկական կինովարձույթում է: Ֆիլմում խաղում են Հարեթ Հեդլունդը, Լեվի Միլլերը, Ռունի Մարան, Կարա Դելեվինը, Հյու Ջեքմանը, Ամանդա Սայֆրեդը:

Կինոնկարի հերոսը որբ է, ով մեծանալու ցանկություն չունի: Փենը հայտնվում է հրաշքների երկիր Նետլանդիայում: Հանդիպելով բազմաթիվ փորձությունների՝ նա հասկանում է, որ իր ճակատագիրն է դառնալ հերոս, ով մարդկության պատմության մեջ կմնա Փիթեր Փեն անունով:

Արկածային-ֆանտաստիկ կինոնկարը նկարահանվել է Ջեյմս Բարիի ստեղծագործության սցենարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում