Մշակույթ

Ռիդլի Սքոթի «Մարսեցին» հայկական կինովարձույթում է

1 րոպեի ընթերցում

Ռիդլի Սքոթի «Մարսեցին» հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ռիդլի Սքոթի նոր` գիտաֆանտաստիկ «Մարսեցին» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, երկար սպասված ֆիլմը հոկտեմբերի 8-ից հնարավոր է դիտել մեծ էկրաններին:

Դերասան Մեթ Դեյմոնի հերոսը Մարս կատարած արշավի հետևանքով միայնակ է մնում մոլորակում: Նա փորձում է գտնել գոյատևելու ելքեր` այդ թվում սնունդ աճեցնել: Թե ինչպես կկարողանա հերոսը գոյատևել Կարմիր մոլորակում` կինոսերը կբացահայտի ողջ ֆիլմի ընթացքում:

Ֆիլմն ամերիկյան կինովարձույթում արդեն հասցրել է հետաքրքրություն առաջացնել: Որոշ կինոքննադատներ ընդգծում են, որ «Մարսեցին» ավելի լավն է, քան 2014-ի «Ինտերստելար» ֆիլմը: Բացի այդ, նշվում է, որ ֆիլմի շուրջ հավաքվել է շատ լավ ստեղծագործական անձնակազմ: Ֆիլմում խաղում են նաև դերասաններ Ջեսիկա Չեսթեյնը, Քեյթ Մարան, Շոն Բինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում