Միջազգային

Սիրիական բանակը ռուսական օդուժի հետ ռմբակոծել է երկրի արևմտյան շրջանները

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը ռուսական օդուժի հետ ռմբակոծել է երկրի արևմտյան շրջանները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը ռուսական օդային ուժերի աջակցությամբ հոկտեմբերի 8-ին հարձակում է գործել Սիրիայի արևմուտքում գտնվող ալ Ղաբ դաշտավայրի վրա:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանի խոսքով, ցամաքային ուժերը ռմբակոծել են ընդդիմադիր ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքները, իսկ ռուսական ուժերը հարվածել են օդից:

Ընդդիմադիր ապստամբները, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները, Սիրիայի արևմտյան շրջաններում հաջողությունների էին հասել հուլիս ամսին, և սիրիական ուժերը ստիպված նահանջել էին:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ռուսական օդուժը Սիրիայի օդուժի հետ համագործակցությամբ հարվածներ է հասցրել Հալեպի նահանգի Ադնան, ալ Աթարիբ, Դեր Հաֆեր, ալ Բաբ բնակավայրերում ԻՊ-ի դիրքերին: Հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են տասնյակ զրահամեքենաներ, տեխնիկա, զինապահեստ:

Ռուսաստանը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով, սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում