Միջազգային

Ռուսական օդուժի հարվածներից նվազել է ահաբեկչական խմբավորումների մարտունակությունը

1 րոպեի ընթերցում

Ռուսական օդուժի հարվածներից նվազել է ահաբեկչական խմբավորումների մարտունակությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդուժի հարվածներից հետո նվազել է «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների մարտունակությունը: Այս մասին նշել է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդ Ալլահ Այուբը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա նաև ավելացրել է, որ այսօր Սիրիայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել` նպատակ հետապնդելով ոչնչացնել ահաբեկիչների հավաքատեղիները և ազատագրել տարածքները, որոնք տուժել են ահաբեկիչների հանցագործություններից:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռուսական օդուժը Սիրիայի օդուժի հետ համագործակցության արդյունքում հարվածներ է հասցրել Հալեպի նահանգի Ադնան, ալ Աթարիբ, Դեր Հաֆեր, ալ Բաբ բնակավայրերում ԻՊ-ի դիրքերին: Հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են տասնյակ զրահամեքենաներ, տեխնիկա, զինապահեստ:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում