4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա էգտնվել շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությանհանդիսավոր բացմանը: Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրների 25 համալսարանական թիմեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարըբոլորին մաղթել է արդյունավետ խաղ՝ շեշտելով, որ Հայաստանի համարմեծ պատիվ է անցկացնել շախմատի առաջին Եվրոպայի ուսանողական մրցաշարը: «Երկու տարի առաջ Հայաստանը հայտ ներկայացրեցԵվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ բավական հավակնոտ ծրագրերով: Մեր առաջին նպատակն էր Հայաստանի ուսանող մարզիկներինընդգրկել տարբեր առաջնություններում, իսկ երկրորդը՝ որևէ առաջնություն կազմակերպել Հայաստանում:
Մենք արձանագրեցինք, որ Եվրոպայում շախմատից երբևէ ուսանողական առաջնություն չի անցկացվել և առաջարկեցինք շախմատը ևս ներառել առաջնություններիցանկում: Եվրոպական ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմիցմեր առաջարկությունն ընդունվեց և Հայաստանին վստահվեց անցկացնել Եվրոպայի անդրանիկ ուսանողական մարզական առաջնությունը»,- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով, առաջնության կազմկոմիտեին նախապես հանձնարարական է տրվել անել ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած 82 ուսանող մարզիկները զգան, որ եկել են շախմատային գերտերություն. «Մենք բացառիկ երկիր ենք, որիշախմատի թիմը երեք անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել, բացառիկ երկիր ենք, որտեղ շախմատը ուսուցանվում է դպրոցում իբրև պարտադիր առարկա: Շախմատը մեզ համար ազգային հպարտության մի մասն է դարձել, և այսօր մենք դնում ենք փոքրիկ, բայց կարևոր հերթական քարը շախմատին ձոնված մեր հուշարձանը կառուցելու ճանապարհին: Պատիվ է լինել Եվրոպայի առաջին մայրաքաղաքը, որտեղ անցկացվում է Եվրոպայի համալսարանական թիմերի առաջին առաջնությունը շախմատից »,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ինքը երկրպագելու է հայ ուսանողներին:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է առաջնության մասնակից թիմերի տոնական քայլերթով: Մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայի չեմպիոն, ՀՀ քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը՝ շեշտելով, որ շատ ուրախալի է, որ աշխարհում նորշախմատային մրցաշար է ծնվում. «Ինձ համար կրկնակի ուրախալի է, որ առաջին քայլերն այդ ոււղությամբ Հայաստանում են արվում, մեծ պատիվ եմ համարում, որ շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության առաջին մրցաշարի անցկացումը վստահվել է մեր երկրին: Վստահ եմ, որ Եվրոպայի ուսանողական շախմատի առաջնությունը դառնալու է ամենասիրված մրցաշարերից մեկը: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում, որ հաղթի ուժեղագույնը»,- իր խոսքում նշել է Սմբատ Լպուտյանը:
Երևանում մեկնարկած շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենթիմերԼեհաստանից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Խորվաթիայից, Սերբիայից, Սլովենիայից և Հայաստանից:
Առաջնությունն ընթանալու է արագ շախմատի ձևաչափով, խաղաժամանակը 25 րոպե է՝ յուրաքանչյուրքայլի համար 10 վայրկյան ավելացումներով։ Առաջնության կազմկոմիտեի նախագահն է ՀՀ կրթությանև գիտության նախարար, մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: