Տնտեսություն

Secret Compass-ի արշավորդներն արշավ են անցկացրել Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Secret Compass-ի արշավորդներն արշավ են անցկացրել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Secret Compass ընկերության մի խումբ արշավորդներսեպտեմբերին արշավ են անցկացրել Հայաստանով և բարձրացել են Խուստուփ և Արամազդ լեռները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով travpr.com կայքը, Secret Compass-ի տնօրեն Թոմ Բոդկինը նշել է, որ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, պայքարել է սեփական անկախության համար: Նա նաև անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

«2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարում, տեղի է ունեցել մեր առաջին արշավը, որի նպատակն է եղել բացահայտել ժամանակակից Հայաստանը, հանդիպել բնակիչների հետ, այցելել երկրի յուրահատուկ վանքերը և բարձրանալ նրա որոշ բարձր գագաթները»,- ընդգծել է Թոմ Բոդկինը:

Արշավի կարևոր իրադարձություններից է եղել Խուստուփ և Արամազդ լեռները բարձրանալը, Տաթևի վանքը տեսնելը: Կայքը նաև անդրադարձել է Հայաստանի պատմությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում