Միջազգային

Ռուսաստանը Պենտագոնի հետ կքննարկի Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունները համակարգելու հարցեր

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Պենտագոնի հետ կքննարկի Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունները համակարգելու հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հնարավոր է ընդունի Պենտագոնի առաջարկությունը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում գործողությունները համակարգելու վերաբերյալ, որը փորձագետները կքննարկեն այսօր:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներակայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Միայն պահանջվում է հստակեցնել առանձին տեխնիկական հարցեր, որոնք այսօր կքննարկվեն Ռուսաստանի և Պենտագոնի ներկայացուցիչների կողմից փորձագիտական մակարդակում»,- նշել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հաստատել էր, որ որևէ պետություն միայնակ չի կարող դիմակայել ահաբեկչության մարտահրավերն աշխարհում` կոչ անելով համակարգել ջանքերը այդ հարցի շուրջ:

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սկսել է օդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետությանը»: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով ռուսական օդուժը զգալի վնասներ է հասցրել ահաբեկիչներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում