Միջազգային

Ռուսական օդային ուժերը Համայում ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը

2 րոպեի ընթերցում

Ռուսական օդային ուժերը Համայում ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդային ուժերը թռիչքներ են իրականացրել Համայի նահանգում և Իդլիբի նահանգի մերձակա շրջաններում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:

Ռուսական օդուժի թիրախում են հայտնվել Քաֆր Զիթա, Քաֆր Նաբուդա, Սիյադ, Լատաման բնակավայրերը Համայի նահանգում, ինչպես նաև Շեյխուն և ալ Հաբիտ գյուղաքաղաքները Իդլիբում:

Աղբյուրը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել նաև ցամաքային ռմբակոծություն:

Ռուսաստանը Սիրիայում օդային հարվածներ սկսել է իրականացնել նախորդ շաբաթվանից: Հարձակման թիրախում է «Իսլամական պետություն» կազմակերպությունը` չնայած, արևմտյան երկրների կարծիքով, դրանք ուղղված են այլ ընդդիմադիր խմբավորումների դեմ և դրանց նպատակն է ամրապնդել աջակցությունը Ասադին` ծայրահեղական խմբավորումների դեմ պատերազմելու փոխարեն:

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել էր, որ ռուսական ռազմական օդանավերը սիրիական օդային ուժերի հետ համագործակցության արդյունքում թռիչքներ են իրականացրել «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից վերահսկվող տարածքների վրա և ռմբակոծել Հալեպի նահանգում Դեր Հաֆեր շրջանի և ալ Բաբ քաղաքի ԻՊ-ի դիրքերը: Հարվածների հետևանքով ոչնչացվել են ԻՊ-ի ղեկավարների նստավայրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում