Սպորտ

Բուքմեյքերների գնահատմամբ` Ֆրանսիա- Հայաստան խաղի ելքը կորոշվի հենց առաջին խաղակեսում

1 րոպեի ընթերցում

Բուքմեյքերների գնահատմամբ` Ֆրանսիա- Հայաստան խաղի ելքը կորոշվի հենց առաջին խաղակեսում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ են ընդունում Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերայում» հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով sport-xl.org կայքը, Ֆրանսիայի հաղթանակը գնահատվում է 1.28, ոչ-ոքին` 5.0, իսկ Հայաստանի հաղթանակը` 9.5:

Բուքմեյքերների գնահատմամբ` Ֆրանսիայի հավաքականն, ամենայն հավանականությամբ, մեր ֆուտբոլիստների համար խնդիրներ կստեղծի և հաղթանակ կտանի հենց առաջին խաղակեսից:

Ֆրանսիան «Եվրո-2016-ը» հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում ընտրական I խմբի թիմերի՝ Հայաստանի, Պորտուգալիայի, Ալբանիայի եւ Դանիայի հավաքականների հետ: Այդ հանդիպումից 3 օր անցՀայաստանիհավաքականը Երեւանում մրցելու է ալբանացիների հետ՝ անցկացնելով«Եվրո-2016-ի» վերջին ընտրական խաղը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում