Մշակույթ

Համացանցում է «Որոգայթ» ֆիլմի առաջին թրեյլերը

1 րոպեի ընթերցում

Համացանցում է «Որոգայթ» ֆիլմի առաջին թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հասանելի է դարձել «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերությունը նկարահանել է նոր գեղարվեստական ֆիլմ` մի քանի տարի առաջ աղմուկ հանած «Որոգայթ» սերիալի հիման վրա: Այն ոչ թե սերիալի խտացումն է կամ շարունակությունը, այլ առանձին սյուժեով ու սցենարով նկարահանված ֆիլմ, որի տևողությունը շուրջ 1.5 ժամ է:

Անկախ իր կամքից քրեական միջավայրում հայտնված մարդը խաղում է այդ աշխարհի կանոններով և միաժամանակ պայքարում դրա դեմ՝ փորձելով չդավաճանել մարդկային սկզբունքներին, որոնց ինքը հավատարիմ է եղել:

Ֆիլմում նկարահանվել են հայկական կինոյի և հեռուստատեսության ամենահայտնի դեմքերը` Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Ստեփան Ղամբարյանը, Արթուր Դարբինյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Մարջան Ավետիսյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Վարդան Հովսեփյանը, Արմեն Մարգարյանը, Գարիկ Չեպչյանը, Արփինե Գաբրիելյանը և ուրիշներ:

«Որոգայթ» քրեական դրամայի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում