Միջազգային

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի զինվորականները կպայմանավորվեն Սիրիայի երկնքում օդուժի գործակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի զինվորականները կպայմանավորվեն Սիրիայի երկնքում օդուժի գործակցության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները փաստաթուղթ են պատրաստում, որը կսահմանի Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) ուժերին հարվածներ հասցնող օդուժի փոխգործակցության կարգը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Ամերիկացիները մեզ փաստաթուղթ են հանձնել, որի վրա մենք աշխատում ենք: Ես ցանկանում եմ ասել, որ Գլխավոր շտաբում այդ փաստաթուղթը, սկզբունքորեն, աջակցություն Է ստացել, մենք աշխատում ենք դրա բովանդակության վրա»,-ասել Է Անտոնովը լրագրողներին:

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթն օգտակար կլինի ինչպես ԻՊ-ի դեմ գործող միջազգային կոալիցիային, այնպես Էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում