Միջազգային

Գերմանացիների ավելի քան 80 տոկոսը հանդես Է գալիս սահմանների հսկողությունը վերականգնելու օգտին

1 րոպեի ընթերցում

Գերմանացիների ավելի քան 80 տոկոսը հանդես Է գալիս սահմանների հսկողությունը վերականգնելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳՖՀ-ի քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը հանդես Է գալիս երկրի սահմանների հսկողությունը վերականգնելու օգտին, գրեթե 60 տոկոսը դատապարտում Է չգրանցված սիրիացի փախստականներին Հունգարիայից ընդունելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հաղորդել Է n-tv հեռուստաալիքը՝ վկայակոչելով Initiative Markt- und Sozialforschung սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցումը:

Հարցման արդյունքների համաձայն՝ գերմանացիների 81 տոկոսը հանդես Է գալիս երկրում սահմանային հսկողությունը վերականգնելու օգտին, յուրաքանչյուր երկրորդը (46 տոկոսը) ողջունում Է այդ որոշումը:

Նաեւ հարցվածների 78 տոկոսը հայտարարել Է, որ փախստականները պետք Է մնան ԵՄ-ի այն երկրում, որի սահմանը նրանք առաջինն են հատել, եւ դա, որպես կանոն, ԳՖՀ-ն չԷ:

Գերմանացիների 59 տոկոսն այն կարծիքին Է, որ չգրանցված փախստականներին Հունգարիայից ընդունելու Մերկելի որոշումը սխալ Է:

Initiative Markt- und Sozialforschung-ի հարցմանը, որն անցկացվել Է սեպտեմբբերի 18-ից 25-ը, մասնակցել Է 14-ից բարձր տարիքի 1011 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում