Արմեն Մուրադյանը ամերիկացի բժիշկ Ռոբերտ Գիշին պարգևատրել է պատվոգրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԿԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վիրուսային և ոչ վիրուսային հեպատիտների կանխարգելման և բուժման գործում մեծ ներդրման համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ռոբերտ Գիշին պարգևատրել է պատվոգրով։ «Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը Ձեր նման անվանի մասնագետի հետ»,- ամերիկացի բժշկի հետ հանդիպմանն ասել է Արմեն Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նա նշել է, որ վարակիչ հիվանդությունները, մասնավորապես, ներհիվանդանոցային վարակներն արդիական խնդիրներ են, և այս առումով կարևոր է աշխարհահռչակ լյարդաբանի թե՛ մեթոդաբանական, թե՛ բուժական աջակցությունը Հայաստանի մասնագետներին։

Ռոբերտ Գիշն Արմեն Մուրադյանին ներկայացրել է Հայկական լյարդաբանների ֆորումի հետ իրականացվելիքառաջիկա հինգ տարվա կայունացման ծրագրերը։ Նա ընդգծել է Հայաստանի ձեռբերումները հատկապես հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում։

Նախարարը նշել է, որ Հայաստանում շեշտը դրվում է հիմնականում կրթական ծրագրերի, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և պատվաստումների կազմակերպման վրա։

Հայաստանի հեպատոլոգիական ֆորումի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում ընթանում է միջազգային գիտաժողով, ուր քննարկվում են հեպատիտ Բ-ին առնչվող հարցեր: Այն միավորել է ոչ միայն Հայաստանի և ԱՊՀ երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի առաջատար մասնագետներին, տարբեր բնագավառների բժիշկներին։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան