Մշակույթ

«Կինոաշունը» մեկնարկել է Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով

3 րոպեի ընթերցում

«Կինոաշունը» մեկնարկել է Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականցվող ավանդական«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը մեկնարկել է Լոռու մարզից՝ Ստեփանավանից, ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով: Ինչպես «Արմենպրես»-ն տեղեկացրին կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, «Կինոաշունն»այս տարի ամբողջապես նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:Ինչպես և նախորդ տարիներին, հանրության կողմից սպասված այս գեղեցիկ տոնը` «Կինոաշունը», միաժամանակ մեկնարկել է մարզերում և Երեւանի համայնքներում՝ բազմազան ու գունեղ կինոծրագրերով։ Կինոծրագրի նպատակն է վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները,որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, եւ վերականգնելՀայաստանում արտադրվածֆիլմերի ցուցադրությանբարիավանդույթն ումարզային կինոցանցը:Իր գոյության վեց տարիներին«Կինոաշուն»ազգային կինոյի ամիս» ծրագիրը կատարել է իր հանձնառությունը:

Ծրագրի շրջանակներում անցյալ տարի առաջին անգամ փորձնական ցուցադրումներ անցկացվեցին մի քանի սահմանամերձ գյուղերում, որոնք շատ լավ ընդունվեցին բնակիչների կողմից: Այս տարի, սակայն, «Կինոաշունը» լայն ու համպարփակ մի ամբողջական կինոշարք է պատրաստել Հայաստանի սահմանմերձ ու հեռավոր գյուղերի (Բերդ, Այգեհովիտ, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Ագարակ) համար: Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, գյուղը շենացնողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար: Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, բուհերում, սահմանամերձ շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմեր, տեղի կունենան հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ, կնշվեն հոբելյաններ (Հենրիկ Մալյանի 90, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի` 85, Ալբերտ Յավուրյանի` 80. Արմեն Ջիգարխանյանի` 80, Մարատ Վարժապետյանի` 80, Գրիգոր Մելիք-Ավագյանի 95-ամյակները), կանցկացվի գարխոսականների մրցույթ ուսանողների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում