Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցելբնապահպանության նախարար Ա. Հարությունյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդերքի շահագործման եւ ազգային պարկերի հետ կապված խնդիրներ են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է միջազգային փորձի համադրմամբ օրենսդրական փոփոխությունների միջոցով ստեղծել այնպիսի հիմքեր, որոնք հնարավորություն կտան ընդերքի շահագործման ոլորտում առկա խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ` տնտեսության զարգացման եւ բնապահպանական նորմատիվները չխախտելու առումով: Խոսվել է Սեւան եւ Դիլիջան ազգային պարկերի կառավարման պլանների մասին, որոնց շուրջ եւս նախագահը տվել է հանձնարարականներ: Քննարկվել են նաեւ բնապահպանության նախարարության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում