Միջազգային

Ռուսական օդուժը Սիրիայում հարվածներ Է հասցրել ԻՊ-ի ինն օբյեկտների

2 րոպեի ընթերցում

 Ռուսական օդուժը Սիրիայում հարվածներ Է հասցրել ԻՊ-ի ինն օբյեկտների

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդուժն անցած մեկ օրվա ընթացքում Սիրիայում ուղղորդված հարվածներ Է հասցրել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության ինն օբյեկտների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Բոլոր հարվածները նպատակամղված են եղել ահաբեկիչների կառավարման կազմալուծմանը եւ նյութատեխնիկական ապահովման համակարգի խախտմանը»,- հոկտեմբերի 5-ին Մոսկվայում լրագրողներին պատմել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նա ճշտել Է, որ «Խմեյմիմ» ավիաբազայից կատարվել Է Սու-34, Սու-24 եւ Սու-25 ինքնաթիռների 25 թռիչք:

Գեներալը հայտնել Է, որ Սու-24 ռմբակոծիչներով Համայի նահանգի Էր Ռաստանի մերձակայքում ոչնչացվել Է ԻՊ-ի հրամանատարական կետը, Հոմսի նահանգի Թել-Բիսա բնակավայրի շրջանում հարվածներ են հասցվել ահաբեկիչների կողմից օգտագործվող երեք օբյեկտների: Ռմբակոծվել Է զինյալների կապի հանգույցը, որը ահաբեկիչների ջոկատների միջեւ փոխգործակցություն Էր ապահովում Հոմսի նահանգում:

Բացի այդ, Բեյթ Մնայնայի շրջանում (Լաթաքիայի նահանգ) հարված Է հասցվել ԻՊ-ի կազմավորումներից մեկի հրամանատարական կետին, Սու-25 գրոհայինները հարված են հասցրել Ջիսր Էշ Շուգուր շրջանում (Իդլիբի նահանգ) ահաբեկիչների պատրաստման ճամբարին:

Իդլիբ քաղաքի շրջանում անտառային տեղանքում բացահայտվել Է ահաբեկիչների քողարկված բազա, որտեղ գտնվում Էր շուրջ 30 ավտոմեքենա եւ զրահատեխնիկա, այդ թվում՝ ավելի վաղ սիրիական բանակից գրավված Տ-55 տանկեր: «Օբյեկտին հասցվել Է վեց ավիացիոն հարված, ինչի հետեւանքով զինյալների տեխնիկան ամբողջությամբ ոչնչացված Է»,-նշել Է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ «անցած գիշեր Սու-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչների կողմից օդային հետախուզության անցկացման արդյունքում զինյալների ռեակտիվ հրետանու կրակային դիրքին ավիացիոն հարված Է հասցվել Ջիսր Էշ Շուգուր բնակավայրի շրջանում:

Լուսանկարը` epa

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում