Սիրիայից երեք հազարից ավելի զինյալներ են փախել՝ երկյուղելով ազգային բանակի հարձակումից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Յարմուկ» խմբավորումների երեք հազարից ավելի զինյալներ են փախել Հորդանան՝ երկյուղելով սիրիական բանակի ծավալուն հարձակումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է զինվորական մի աղբյուր:

«ԻՊ-ի, «Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Յարմուկի» առնվազն երեք հազար զինյալներ են փախել Հորդանան: Նրանք վախենում են բոլոր ռազմաճակատներում բանակի ակտիվացումից եւ ռուսական ինքնաթիռների ավիահարվածներից»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ բանակը հոկտեմբերի 4-ին ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալների դիրքերին հարվածներ է հարսցրել Դամասկոսի արվարձանում, Դեյր Զորի եւ Հոմսի նահանգներում, այդ թվում՝ Պալմիրա քաղաքի շրջանում:

Հոկտեմբերի 5-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռուցիկներ են նետել Ռաստան եւ Թալբիսի բնակավայրերում, որոնցում ահաբեկիչներին առաջարկվում է վայր դնել զենքը, իսկ խաղաղ բնակիչներին՝ հեռանալ բնակավայրերից, որտեղ առաջիկայում պետք է սկսվի սիրիական զորքերի ընդգրկուն ռազմական գործողությունը

Լուսանկարը` AFP

Հայերեն Русский

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Երևանում անցկացվել է Էդուարդ Խաչատրյանի հիշատակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարը

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել