Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկել ՀՀ և ԱՄՆ նախագահները Նյու Յորքում կայացած կարճ հանդիպման ժամանակ:

«Տեղի է ունեցել կարճատև հանդիպում, որի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Մենք բարձր ենք գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև մնացած համանախագահ երկրների ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա նկատեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի լայն են, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերություններտը խորացնելու հարցում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Նյու Յորք կատարած այցի ընթացքում կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄն Նախագահ Բարաք Օբամայի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում