Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 21-ին հրամանագիր է ստորագրել Արտաշես Բախշյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Սամվել Վասիլյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ մինչեւ 2013 թվականի հունվարի 15-ը պաշտոնավարման ժամկետով: Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 21-ին հրամանագիր է ստորագրել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արմինե Խառատյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Արմինե Խառատյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ մինչեւ 2009 թվականի հունվարի 15-ը պաշտոնավարման ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում