Միջազգային

Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին խորասուզվել սիրիական հակամարտության մեջ. Պուտին

1 րոպեի ընթերցում

Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին խորասուզվել սիրիական հակամարտության մեջ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին խորասուզվել սիրիական հակամարտության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մեր գործողություններն իրականացվելու են խստիվ սահմանված շրջանակներում: Նախեւառաջ մենք սիրիական բանակին աջակցելու ենք ահաբեկչական խմբավորումների դեմ նրա օրինական պայքարում, երկրորդ՝ աջակցությունը ցուցաբերվելու Է օդից՝ առանց ցամաքային գործողությունների մասնակցության»,-ասել Է Պուտինը կառավարության անդամների հետ սեպտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

Պետության ղեկավարի խոսքով՝ սիրիական հակամարտությունը տարբեր պատճառներ ունի, որոնք սրվել են դրսից բացահայտ միջամտության հետեւանքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում