ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն տվեց Պուտինին՝ երկրի զինուժերն օգտագործել Սիրիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Դաշնության խորհուրդը 162 «կողմ» ձայնով միաձայն պաշտպանեց նախագահի դիմումը»,-հայտնել Է նա:

Իվանովը պարզաբանել Է, որ հարցը վերաբերում Է Սիրիային: Նա ընդգծել Է, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողության մասին Է, ցամաքային ուժերի օգտագործումը բացառված Է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկություն Է ներկայացրել երկրի սահմաններից դուրս ՌԴ-ի զինված ուժերի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին ԴԽ-ի որոշում ընդունելու վերաբերյալ՝ «միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի հիման վրա»:

Վերջին անգամ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատն այդ իրավունքից օգտվել Է մարտի 1-ին, երբ Ռուսաստանի նախագահին համաձայնություն տվեց ՌԴ-ի զինված ուժերն օգտագործելու ՈՒկրաինայի տարածքում՝ մինչեւ այնտեղ իրադրության նորմալացումը: Հունիսի 25-ին Դաշնության խորհուրդը պետության ղեկավարի խնդրանքով չեղյալ Է հայտարարել իր որոշումը:

Լուսանկարը` ТАСС

Հայերեն Русский

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց