ԱՄՆ-ն այլեւս չի պահանջում Ասադի անհապաղ հեռացումը. Քերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կարեւորում է «սահուն իշխանափոխությունը» Սիրիայում եւ չի պահանջում երկրի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնաթողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք փոփոխել ենք դա… Այդպես չի ստացվի: Հարկավոր է սահուն անցում, կառավարելի անցում, այնպես որ երկյուղներ չլինեն հատուցումների, կորսված կյանքերի ու վրեժի կապակցությամբ»,- նշել է Քերին՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկման, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պահանջում էր Ասադի անհապաղ հրաժարականը: Քերին հավելել է, որ եթե Ասադն իր պաշտոնն ավելի շուտ լքի, դա կարող է հանգեցնել «ներքին պայթյունի», ինչը երկիրը կզրկի հանրային կյանքից:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, այդպիսով Քերին հայտնել է ԱՄՆ-ի դիրքորոշման փոխվելու մասին:

Բացի այդ, հարցազրույցում պետքարտուղարը նշել է, որ սիրիական հակամարտության լուծմանը Ռուսաստանի ներգրավումը կարող է ԱՄՆ-ի համար «հնարավորություն» դառնալ ճգնաժամի կարգավորման առումով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սեպտեմբերի 28-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ միջազգային հակաահաբեկչական լայն կոալիցիա ստեղծել իսլամական երկրների մասնակցությամբ: Ռուսաստանը, Իրանը, Իրաքը եւ Սիրիան ավելի վաղ ընդհանուր տեղեկատվական կենտրոն են ստեղծել Բաղդադում՝ ԻՊ-ի դեմ պայքարը համակարգելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց