Միջազգային

Եվրամիությունը չի կարողանա գոյատեւել առանց Ուկրաինայի. Պորոշենկո

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չի կարողանա գոյատեւել առանց Ուկրաինայի. Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի կարողանա գոյատեւել առանց Ուկրաինայի, որը պետք է դառնա ԵՄ-ի անդամ, նույնիսկ եթե եվրոպացիներն իրենք դա չեն ցանկանում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Նյու Յորքում Կոլումբիական համալսարանում ելույթի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Նշանակություն չունի՝ եվրոպական ազգը պատրաստ է արդյոք ընդունել Ուկրաինային, թե՝ ոչ: Ես պնդում եմ, որ Եվրամիությունը չի կարող գոյատեւել առանց Ուկրաինայի: ժողովրդավարական Ուկրաինան պետք է լինի ԵՄ-ում»,- ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայի ղեկավարը պատմել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երազում է դառնալ Եվրախորհրդարանի պատգամավոր: Ընդսմին նա նշել է, որ Ուկրաինան ծանր ժամանակներ է ապրում եւ համաշխարհային հանրակցության աջակցության կարիքն ունի:

Պորոշենկոն նաեւ վստահություն է հայտնել, որ Կիեւին մոտ ժամանակներս կհաջողվի վերադարձնել Դոնբասը եւ Ղրիմը:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում