Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել է Սիրիայում ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի Մոսկվայի ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել է Սիրիայում ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի Մոսկվայի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հակազդելու Ռուսաստանի պլանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին Associated Press գործակալույանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ստոլտենբերգը, որը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, ասել է, որ դաշինքը ողջունում է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի Ռուսաստանի պլանները»,- նշում է գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելը «կառուցողական ներդրում չի լինի քաղաքական լուծում գտնելու հարցում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում