Միջազգային

Ռուսաստանը չի կարող թույլ տալ Սիրիայի կործանումը. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի կարող թույլ տալ Սիրիայի կործանումը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում Է համակարգել ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Մոսկվան հուսով Է, որ Վաշինգտոնն ըմբռնեց իր դիրքորոշումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Ռուսաստանը Սիրիային օգնում Է պայքարելու «Իսլամական պետության» դեմ: Մենք բացատրել ենք մեր դիրքորոշումը, մենք չենք ցանկանում որեւիցե կապվածություն ունենալ որեւԷ տարածաշրջանի հետ,- ասել Է նա:- Բայց մենք հասատ համոզմունք ունենք, չենք կարող թույլ տալ, որ Սիրիան որպես պետություն կործանվի»:

«Մենք ԱՄՆ-ին առաջարկեցինք ներդաշնակեցնել մեր ջանքերը, որպեսզի համոզված լինենք, որ ահաբեկիչների դիրքերին ավիահարվածները համակարգված լինեն «ցամաքի վրա» կատարված քայլերի հետ»,- շարունակել Է նախարարը: «Հուսով եմ, որ Բարաք Օբաման անսաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը»,- հավելել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում