Արմեն Մուրադյանը ռուս մասնագետի հետ քննարկել է դեռահասների առողջության պահպանմանն առնչնող հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձի փոխանակման նպատակով մեկշաբաթյա այցով Հայաստանում է գտնվում Սանկտ Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր, դեռահասների առողջության գիտական և ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ Ալեքսանդր Կուլիկովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են դեռահասների առողջության արդիական խնդիրները, հատկապես նրանց ռիսկային վարքագծի, անառողջ սննդակարգի, վերարտրադողական առողջության, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցերը:

Նախարարը, ողջունելով հյուրին, ընգծել է Հայաստանում տվյալ խնդիրների արդիականությունը: Ներկա պայմաններում առկա են դեռահասների առողջության բազմաթիվ ռիսկեր, մասնավորապես, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահման հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ առողջապահության մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը անդրադարձել է երեխաների և դեռահասների առողջության ոլորտում Հայստանում իրականացված ծրագրերին, դրանց ձեռքբերումներին և խոչընդոտներին: Նշվել է, որ հաշվի առնելով խնդրի բազմակողմանի բնույթը, կարևոր է, որ իրականացվող ծրագերը հասցեարգրվեն թե՛ բուժաշխատողներին` սկսած առաջնային օղակից, թե՛ կրթական հաստատությունների մանկավարժական անձնակազմին, թե ծնողներին և հենց իրենց` դեռահասներին:

Պրոֆեսոր Ալեքսանդր Կուլիկովը ողջունել է նախարարության ուշադրությունը դեռահանսերի խնդիրների նկատմամբ: Նա ներկայացրել է տվյալ ոլորտի Ռուսաստանի և Սանկտ Պետերբուրգի փորձը: Հյուրը բարձր է գնահատել մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, ««Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահանսերի առողջության ինստիտուտի» կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, համատեղարդյունավետ ծրագրերի իրականացումը:

Ալեքսանդր Կուլիկովի խոսքով, հայ մասնագետները` որպես միջազգային փորձագետներ, ակտիվ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող միջազգային ամառային դպրոցի աշխատանքերին, կիսվել են իրենց փորձով ԱՊՀ այլ երկրների մասնագետների հետ:

Քննարկման ընթացքում նշվել է, որ մեծահասակների մահացության մեծ մասը պայմանավորված է դեռահասության շրջանում առաջ եկած վնասակար սովորությունների հետ, ինչպիսին են ծխախոտը, ալկոհոլը: Կողմերն ընգծել են, որ առողջությունը վաղ տարիքից բացարձակ արժեք է:

Անդրադառնալով երեխաների կրծքով սնուցման խնդրին, մասնավորապես մոր` երկաթի դեֆիցիտի պարագայում, կարևորվել է օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրերերով սննդի հարստացման, հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը:

Շեշտադրվել է նաև դեռահասների, երիտասարդների շրջանում առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությանը: Հանդիպման մասնակիցները նշել են հետագա ակտիվ համագործակցության և համատեղ ծրագերի զարգացման կարևորությունը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում