Միջազգային

Ստոլտենբերգն անհրաժեշտ Է համարել ՌԴ-ի եւ սիրիական ընդդիմության գործողությունների համակարգումը

2 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգն անհրաժեշտ Է համարել ՌԴ-ի եւ սիրիական ընդդիմության գործողությունների համակարգումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ Է համակարգել Ռուսաստանի գործողությունները Սիրիայի տարբեր ուժերի հետ՝ նպատակ ունենալով բացառել նույնիսկ պատահական թյուրիմացության հնարավորությունը Սիրիային աջակցող ռուսների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող սիրիական ընդդիմության ջոկատների միջեւ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 27-ին:

Նա նշել Է, որ «առայժմ վաղ Է վստահությամբ խոսել» Սիրիայում Ռուսաստանի մտադրությունների մասին: Դաշինքի գլխավոր քարտուղարը, որը սեպտեմբերի 28-ին պլանավորում Է հանդիպել ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, կոչ Է արել Մոսկվային՝ «կառուցողական, օժանդակիչ դեր խաղալ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում»: Ընդսմին նա գտնում Է, որ նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը «չի կարող կառուցողական ավանդ ներդնել Սիրիայում ճգնաժամի լուծման գործում»:

Խոսելով Սիրիայի տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին՝ Ստոլտենբերգն ասել Է. «Անհրաժեշտություն կա կանխել թյուրիմացության վտանգը՝ նկատի առնելով Սիրիայում ռուսական զինուժերի եւ ԻՊ-ի դեմ կռվող կոալիցիոն ուժերի ներկայությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում