Միջազգային

Ռուսաստանը չի պատերազմելու Սիրիայում. Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի պատերազմելու Սիրիայում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ռուսական զորքերը Սիրիայում որեւիցե ռազմական գործողության չեն մասնակցի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը ոչ մի կարգի ռազմական գործողությունների չի մասնակցի Սիրիայի տարածքում կամ այլ պետություններում, համենայն դեպս, այսօրվա դրությամբ մենք դա չենք ծրագրում,- ասել Է Ռուսաստանի նախագահը Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ:

Այդուամենայնիվ, նա ընդգծել Է Ռուսաստանի պատրաստակամությունն ակտիվացնելու օգնությունը Բաշար Ասադի կառավարությանը՝ հայտարարելով, որ Սիրիայում այժմ կա սոսկ մեկ օրինական բանակ: Պուտինը Վաշինգտոնի կողմից օժանդակվող սիրիական ընդդիմության ջոկատները համարել Է ահաբեկչական կազմակերպություններ:

Լուսանկարը` kremlin.ru

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում