Մշակույթ

Իրական փաստերի հիման վրա նկարահանված «Էվերեստ» ֆիլմը հայկական կինովարձույթում է

1 րոպեի ընթերցում

Իրական փաստերի հիման վրա նկարահանված «Էվերեստ» ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրական փաստերի հիման վրա նկարահանված և աստղային մեծ անձնակազմ ներառող «Էվերեստ» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, սեպտեմբերի 24-ից ֆիլմը հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին:

ԱՄՆ-ի արտադրության արկածային ֆիլմի հեղինակը Բալտազար Կորմակուրն է։Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որոնք տեղի են ունեցել Հիմալայներում 1996 թվականի մայիսին։ Կինոնկարը պատմում է 3 արշավախմբերի մասին, որáÝù պետք է բարձրանային աշխարհի ամենաբարձր լեռը։ Մի քանի արշավականներ հայտնվում են ամենաուժեղ փոթորկի մեջ, և 5 մարդ մահանում է։ Զոհերն ավելի շատ կլինեին, եթե չլիներ հայտնի լեռնագնաց Անատոլի Բուկրեևը։ Նա միայնակ փրկեց 3 արշավականների՝ առանց վախենալու ուժեղ փոթորկից և անտեսանելիությունից։

Կինոնկարում խաղում են Ջեյք Ջիլենհոլը, Քիրա Նայթլին, Ջեյսոն Քլարքը, Ռոբին Ռայթը, Մարտին Հենդերսոնը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում