Ջարեդ Լետոյին եւ Քրիս Էվանսին առաջարկել են խաղալ «Գնացքի աղջիկը» ֆիլմում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասաններ Ջարեդ Լետոյին եւ Քրիս Էվանսին առաջարկել են միանալ «Գնացքի աղջիկը» դրամայի դերասանական կազմին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին, նախագիծը կդառնա Փոլա Հոքինսի համանուն բեսթսելլերի Էկրանավորումը:

Ֆիլմը պատմելու Է գործազուրկ ու հարբեցող մի աղջկա մասին, որը վերջերս Է ամուսնալուծվել եւ ամբողջ օրեր Է անցկացնում գնացքներում՝ իր երեւակայության մեջ ստեղծելով այն ընտանեկան զույգի կյանքի պատկերը, որոնց տան մոտով նա անցնում Է: Մի երեկո նա տուն կվերադառնա արյան մեջ եւ չի կարողանա հիշել, թե ինչ Է պատահել:

Ենթադրվում Է, որ Էվանսը կխաղա Թոմի՝ գլխավոր հերոսուհու ամուսնու դերը, իսկ Լետոն Էկրանին կմարմնավորի երկաթուղու մոտ գտնվող տան տիկնոջ ամուսնու կերպարը:

Դերասանները դեռ պետք Է իրենց աշխատանքային գրաֆիկները համաձայնեցնեն նկարահանումների կարգացուցակի հետ: Եթե բանակցություններ հաջող ավարտ ունենան, դերասանները կինոնկարում կխաղան Էմիլի Բլանտի, Ռեբեկա Ֆերգյուսոնի եւ Հեյլի Բենեթի հետ միասին:

Ֆիլմի ռեժիսորը կլինի Թեյթ Թեյլորը («Սպասավորը»): Էկրանավորման սցենարը գրել Է Էրին Քրեսիդա Ուիլսոնը («Քարտուղարուհին», «Տղամարդիկ, կանայք եւ երեխաները»):

Փոլա Հոքինսի գիրքն անգլերեն լեզվով լույս Է տեսել 2015 թվականին եւ դարձել Է պատմության մեջ առավել արագ վաճառվող վեպը: Միայն ԱՄՆ-ում այն տարածվել Է ավելի քան 2 միլիոն տպաքանակով, ինչպես նաեւ 18 շաբաթ շարունակ առաջին հորիզոնականն զբաղեցրել բեսթսելլերների վարկանիշում, որը կազմել Է The New York Times-ը:

Էվանսը ճանաչում Է ստացել «Ոչ մանկական կինո», «Ֆանտաստիկ քառյակ», «Հինգերորդ չափում», «Առաջին վրիժառուն» եւ «Վրիժառուները» ֆիլմերի շնորհիվ:

«Օսկարի», «Ոսկե գլոբուսի» եւ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին արժանացած Լետոն նկարահանվել Է «Մարտական ակումբ», «Երազանքի ռեքվիեմ», «Ալեքսանդր», «Գնորդների դալլասյան ակումբը» եւ այլ կինոնկարներում:

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին