Պաշտոնական

Անկախության տոնի առթիվ Գալուստ Սահակյանը պարգևատրել է ԱԺ մի խումբ աշատակիցների

1 րոպեի ընթերցում

Անկախության տոնի առթիվ Գալուստ Սահակյանը պարգևատրել է ԱԺ մի խումբ աշատակիցների

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 19-ին Անկախության տոնին ընդառաջ պարգեւներ է հանձնել ԱԺ աշխատակազմի մի խումբ աշխատակիցների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Անկախության օրը մեր երկրի տոնացույցում ամենանվիրականն է, ու պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը հենց այդ օրն է արժեւորում իր անցած ճանապարհը, երկրի ու պետականաշինության գործում ունեցած ներդրումը: Խորհրդանշական այդ օրը լավ առիթ է նաեւ գնահատելու մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ ապահովվում է խորհրդարանի բնականոն աշխատանքը:

Պարգեւատրվել են ամենատարբեր ոլորտների աշխատակիցներ՝ ավագից մինչեւ կրտսեր: Մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած պաշտոնից, իր գործի նվիրյալն է: Խորհրդարանի ղեկավարն այս բնութագրմամբ է բնորոշել օրվա տերերին եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել խորհրդարանի մի խումբ աշխատակիցների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում