Սերժ Սարգսյանն այցելել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին այցելել է միջպետական համաձայնության շրջանակում մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվանՄոսկվայի պետական համալսարանի(ՄՊՀ)Երևանի մասնաճյուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, ՄՊՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ համալսարանի մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին:

Համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող՝ 15-ը պետական պատվերի, 50-ը պայմանագրային հիմունքներով: Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ:

Հանրապետության Նախագահը համալսարանի դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, նրանց ծնողների և միջոցառմանը հրավիրված այլ անձանց հետ լսել է համալսարանի մասնաճյուղի գործունեության մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի ելույթները։ Նրանք իրենց ողջույնի խոսքում շնորհավորել են բուհի ուսանողությանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել հաջողություններ և կարևորել Հայաստանի կրթական համակարգում նոր կրթական հաստատության՝ Մոսկվայի պետական համալսարանի մուտքը:

Այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի հետ։

Հայերեն English Русский

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է