Հասարակական

Բերդավանցի 14-ամյա Ադելայի առողջական վիճակը գտնվում է Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո

1 րոպեի ընթերցում

Բերդավանցի 14-ամյա Ադելայի առողջական վիճակը գտնվում է Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերդավան գյուղի բնակչուհի 14-ամյա Ադելայի բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից: Վերջերս Ադելայի մոտ մոտ ուռուցք է հայտնաբերվել։

«Երեխան արդեն մի քանի օր է, ինչ բուժվում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Տնօրինության կողմից հրավիրվել են հանրապետության առաջատար բոլոր նյարդավիրաբույժները, ծնոտային վիրաբույժները և բազմաթիվ այլ մասնագետներ։ Կազմակերպվել են կոնսիլիումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` համակարգչային շերտագրում։ Արդյունքում որոշվել է երեխայի բուժման տակտիկան: Կատարվել է պարանոցի արտաքին ֆիքսում։ Դեղորայքային բուժման շնորհիվ աղջկա վիճակը փոքր-ինչ բարելավվել է, վերականգնվել է կլման ակտը։ Երեխան ոչ միայն ջուր և հյութեր է ընդունում, այլև` կոշտ սնունդ։ Նա մասնագետների մշտական ուշադրության կենտրոնում է»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում