Մշակույթ

«Լաբիրինթոսում վազողը. կրակով փորձություն» ֆիլմը հայկական կինովարձույթում է

1 րոպեի ընթերցում

«Լաբիրինթոսում վազողը. կրակով փորձություն» ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա սպասված կինոպրեմիերաներից մեկը` «Լաբիրինթոսում վազողը. կրակով փորձությունը» հայկական կինովարձույթում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, ֆիլմը սեպտեմբերի 17-ից հնարավոր է դիտել կինոէկրաններին: Նոր կինոնկարը 2014 թվականին ստեղծված «Լաբիրինթոսում վազողը» կինոնկարի շարունակությունն է: Ռեժիսոր Ուես Բոլի ֆիլմի հերոսներին այս անգամ մեկ այլ փորձություն է սպասվում:

Թոմասը, Մինխոն, Նյութը, Թերեզան և մյուսները փորձում են բացահայտել W.C.K.D կազմակերպության գաղտնիքները: Այս անգամ նրանց սպասում է կրակով փորձություն անապատում, քանդված քաղաքներում, որտեղ նրանք հանդիպում են իրենց տարիքի այլ երիտասարդների: Գլխավոր դերերը մարմնավորում են Դիլան Օ’Բրայենը, Քայա Սկոդելարիոն, Թոմաս Սանգստերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում