Արմեն Մուրադյանը Շվեդիայում այցելել է մի շարք առողջապահական հաստատություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի առողջապահության, հանրային առողջության և սպորտի նախարար Գաբրիել Վիկստրյոմի հրավերով սեպտեմբերի 16-ին մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի երկօրյա պաշտոնական այցը Շվեդիա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ ձևաչափով հանդիպում երկու նախարարների միջև, այցելություններ Շվեդիայի առողջապահության ոլորտի պետական, կրթական և գիտահետազոտական հաստատություններ, ինչպես նաև կլոր-սեղան քննարկում ոլորտի շվեդական ընկերությունների հետ։

Սեպտեմբերի 16-ին նախարար Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուպսալայի համալսարանի ակադեմիական հիվանդանոց, որը հանդիսանում է Շվեդիայի հնագույն համալսարանական կլինիկան՝ հիմնված 1708թ-ին։ Տնօրեն Մարիան վան Ռուիենի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են հիվանդանոցի գործունեության հիմնական ուղղությունները և կիրառվող մեթադաբանությունը, քննարկվել են հիվանդանոց-համալսարան գիտական համագործակցության մոդելները, կազմակերպվել է շրջայց ռոբոտային վիրահատություններ իրականացնող Ուրոլոգիայի բաժանմունք։

Նախարար Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Ուպսալայի նահանգային խորհրդում և հանդիպել նախագահ Բորյե Վեննբերգի հետ։ Ներկայացվել են Շվեդիայում առողջապահության ոլորտի ֆինանսավորման մոդելները, կենտրոնական կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության եղանակները։

Նախարար Մուրադյանն այցելել է նաև սկանդինավյան երկրներում ուռուցքների բուժման մեջ պրոտոնային թերապիա կիրառող առաջին հաստատությունը հանդիսացող Սկանդիոն կլինիկա, ինչպես նաև կենսական գիտությունների ոլորտում հանրային, մասնավոր և գիտական շրջանակների ներգրավմամբ հետազոտական ծրագրերով զբաղվող «Ուպսալա Բիո» ընկերություն։

Օրվա ավարտին նախարար Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ուպսալայի նահանգապետի նստավայրում՝ Ուպսալայի ամրոցում, որտեղ կազմակերպվել է Շվեդիայում բնակվող հայազգի բժիշկների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների հետ հանդիպում ։ Հանդիպման ավարտին Ուպսալայի նահանգապետ Պիտեր Էգարդտի անունից տրվել է ընթրիք`ի պատիվ նախարար Մուրադյանի:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան