Գյումրիում նշվեց «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման հնգամյա հոբելյանը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում նշվեց «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման հնգամյա հոբելյանը: Հուշաձանի տարածքում անցկացվեց հոգեհանգստի կարգ: Արարողությանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք:Ելույթի ժամանակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարևորեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը` նշելով« որ այս հուշահամալիրը այդ բարեկամության վառ ապացույցն է: Շիրակի մարզպետն էլ իր խոսքում ընդգծեց, որ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն կարելի է համարել: «Հինգ տարի առաջ` օգոստոսի 20-ին« վերաբացվեց այս հուշահամալիրը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ նախագահները: Այս իրադարձությունը առավել սերտացրեց հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունը: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց էր« որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին« որոնք զոհվել են հանուն ազատության: Այսօր էլ` հինգ տարի անց, մենք այստեղ ենք« որպեսզի վառ պահենք նրանց հիշատակը, կրկին ու կրկին շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել համալիրի վերակառուցման համար»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:Այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին հուշարձանին« այցելեցին տարածքում գտնվող ռուսական մատուռ: «Պատվո բլուր» հուշահամալիրում ամփոփված են 1855թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: 2009թ. Շիրակի եւ ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ եւ հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը