Հրապարակվել Է «Ջունգլիների գիրքը» ֆիլմի առաջին թրեյլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան YouTube-ում հրապարակել Է «Ջունգլիների գիրքը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ Ռեդյարդ Քիփլինգի պատմվածքների մոտիվներով: Մաուգլիի դերը խաղացել Է Նիլ Սեթին: Ժապավենը, որը նկարահանվել Է արկածային դրամայի ժանրով, պետք Է Էկրան բարձրանար 2016 թվականի աշնանը, բայց ընկերությունը որոշել Է այն թողարկել մեկ տարի ավելի ուշ:

Նիլ Սեթին միակ մարդն Է, որը հայտնվում Է կադրում: Կինոնկարի բոլոր կենդանիները եւ թռչունները ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ: Հերոսների՝ կենդանիների հնչունավորման համար հրավիրել են դերասաններ Բիլ Մյուրեյին (արջ Բալու), Սքառլեթ Յոհանսոնին (օձ Կաա), Քրիստոֆեր Ուոքենին (կապիկների թագավոր Լուի), Իդրիս Էլբուին (վագր Շերհան) եւ Բեն Քինգսլիին (ընձառյուծ Բագիրա):

«Ջունգլիների գրքի» ռեժիսորը Էնդրի Սերքիսն Է: Նա լայն ճանաչում Է ստացել որպես դերասան, որը motion capture տեխնոլոգիայի օգնությամբ «կենդանացնում Է» համակարգչի վրա նկարված ֆիլմերի գործող անձնանց: Այսպես, հենց Սերքիսն Է խաղացել Գոռլումի դերը «Մատանիների տիրակալ»-ում եւ «Հոբիթ»-ում:

«Ջունգլիների գիրքը» պատմվածքների ժողովածուն Էկրանավորվել Է ոչ հաճախ: Disney ստուդիան գրքի հիման վրա երկու լիամետրաժ մուլտֆիլմ Է նկարահանել 1967 եւ 2003 թվականներին: Ռուսաստանցի հանդիսատեսին հայտնի «Մաուգլին» ստեղծվել Է 1967-1971 թվականներին:

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին