Միջազգային

Համաշխարհային բանկը հավանություն Է տվել Ուկրաինային 500 մլն դոլարի փոխառություն տրամադրելուն

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը հավանություն Է տվել Ուկրաինային 500 մլն դոլարի փոխառություն տրամադրելուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը (ՀԲ) հաստատել Է Ուկրաինայի համար 500 միլիոն դոլարի չափով փոխառության նոր ծրագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:

Պաշտոնապես այն կոչվում Է «ֆինանսական հատվածի զարգացման քաղաքականության ծրագրային փոխառություն», բայց ըստ Էության կրում Է բյուջեափոխարինող բնույթ: Դա բանկի այս տեսակի երկրորդ եւ վերջին վոխառությունն Է Կիեւին: Գումարը պետք Է ուղղորդվի, ամենից առաջ, բանկային ավանդների երաշխիքների հիմնադրամի ամրապնդմանը:

Հաշվի առնելով նոր ծրագիրը՝ Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինայի ֆինանսական օժանդակման ընդհանուր ծավալը կազմում Է մոտավորապես 4 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում