Մշակույթ

«007. Սպեկտր»-ը կդառնա բոնդապատումի ամենաերկարատեւ ֆիլմը

2 րոպեի ընթերցում

«007. Սպեկտր»-ը կդառնա բոնդապատումի ամենաերկարատեւ ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դենիել Քրեյգի մասնակցությամբ «007. Սպեկտր» ֆիլմը կարող Է տեւել 2 ժամ 40 րոպե: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը՝ վկայակոչելով բրիտանական կինոպորտալներին: Այսպիսով, ժապավենը ամենաերկարատեւը կդառնա բոնդիանայում: Նախորդ ռեկորդը՝ 2 ժամ 24 րոպե, պատկանում Է «Կազինո «Ռոյալ» կինոնկարին:

Ինչպես պարզաբանում Է հրատարակությունը, գաղտնի ծառայության գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսերիալում շատ չեն երկու ժամից ավելի տեւողությամբ ֆիլմերը: Դրանցից են՝ «007. «Սքայֆոլ»-ի կոորդինատները» (2 ժամ 23 րոպե) եւ «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» (2 ժամ 16 րոպե): Մյուս ֆիլմերի մեծ մասը տեւում Է շուրջ մեկուկես կամ երկու ժամ:

«007. Սպեկտր»-ը կդառնա չորրորդ ֆիլմը, որտեղ Բոնդի դերը խաղում Է բրիտանիացի Դենիել Քրեյգը, եւ 24-րդը՝ ընդհանուր սերիալում: Սա ռեժիսոր Սեմ Մենդեսի համար բոնդապատումի երկրորդ կինոնկարն Է «007. «Սքայֆոլ»-ի կոորդինատները» բլոքբասթերից հետո, որն ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան 1,1 մլրդ դոլար:

Նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված Է ընթացիկ տարվա հոկտեմբերի 26-ին: Գլխավոր դերերը, Քրեյգից բացի, կատարել են Ռեյֆ Ֆայնսը, Լեա Սեյդուն, Մոնիկա Բելուչին եւ Բեն Ուիշոուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում