Հասարակական

Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիա

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիա

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Կքննարկվեն առողջապահության բնագավառում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները, դրանց խթանման մեխանիզմները: Շվեդական կողմը հայաստանյան գործընկերներին կներկայացնի ոլորտում արձանագրված իրենց ձեռքբերումներն ու փորձը: Այցի նպատակն է նպաստել երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում